Առաքում, փորձում և վերադարձ
Ինչպես է անցնում փորձումը
- Ընտրեք կայքում մինչև 5 զույգ և ձևակերպեք պատվերը՝ նշելով հարմար օրն ու ժամը հասանելի ժամերից:
- Մենք կզանգենք ձեզ՝ պատվերն ու հասցեն հաստատելու համար:
- Ընտրված ժամին բերում ենք կոշիկը ձեր տուն: Փորձում եք հանգիստ՝ առանց շտապելու:
- Պահում եք այն, ինչ սազում է: Մնացածը տանում ենք հետ:
Առանց կանխավճարի. մինչև փորձումը ոչինչ չեք վճարում, քարտի վրա գումար չի սառեցվում:
Վճարում
Վճարումը՝ միայն փորձումից հետո, այն զույգերի համար, որոնք որոշել եք պահել: Ընդունում ենք կանխիկ և քարտ (առաքիչի տերմինալով): Կտրոնը տրվում է վճարման պահին և ուղարկվում ձեր էլ. փոստին:
Առաքման արժեքը
Եթե գնում եք գոնե մեկ զույգ՝ առաքումն ու փորձումն անվճար են: Եթե ոչինչ չսազի՝ վճարում եք միայն այցը՝ 5.000 ֏: Գումարը ֆիքսված է և երևում է պատվերի ձևակերպման ժամանակ:
Առաքում ենք Երևանով: Հասանելի օրերն ու ժամերը երևում են ձևակերպման ժամանակ. մեկ ժամ՝ մեկ փորձում:
Ամրագրում և առկայություն
Ձեր պատվերի զույգերն ամրագրվում են ձեզ համար ձևակերպման պահին: Ամեն մոդելից ունենք ընդամենը մի քանի զույգ, ուստի եթե ձեր չափսի բոլոր զույգերն արդեն ամրագրված են այլ հաճախորդների կողմից, կարող եք ավելացնել մոդելը «ամրագրված» նշումով. եթե զույգն ազատվի՝ կբերենք, իսկ եթե վաճառվի ավելի շուտ՝ կտեղեկացնենք նամակով և հաստատող զանգի ժամանակ:
Պատվերի փոփոխում և չեղարկում
Պատվերը կարող եք չեղարկել անվճար՝ ցանկացած պահի մինչև առաքիչի մեկնելը, հեռախոսով: Ժամը տեղափոխելը՝ նույնպես հեռախոսով:
Վերադարձ և փոխանակում գնումից հետո
Պատշաճ որակի կոշիկը կարող եք վերադարձնել կամ փոխանակել գնումից 14 օրվա ընթացքում, եթե այն չի կրվել, պահպանված են ապրանքային տեսքը, պիտակները և կտրոնը:
Արտադրական թերության դեպքում կապվեք մեզ հետ. կվերցնենք զույգը, կստուգենք և արդյունքով կվերադարձնենք գումարը կամ կփոխարինենք ապրանքը՝ օրենքով սահմանված ժամկետներում:
Վերադարձ ձևակերպելու համար զանգահարեք կամ գրեք մեզ՝ կհամաձայնեցնենք հարմար տարբերակը:
Գաղտնիություն
Ձեր անունը, հեռախոսը, էլ. փոստը և հասցեն պահում ենք միայն պատվերի կատարման համար՝ հաստատում, առաքում և կտրոնի ուղարկում: Ձեր տվյալները երրորդ անձանց չենք փոխանցում և առանց ձեր համաձայնության նամակագրության համար չենք օգտագործում:
Կապ
Հեռախոս՝ +374 43 204 449 (WhatsApp, Telegram)
ԱՁ «Anzhelika Malkina», 123654378