Bold shoes.
Quiet service.

Փորձում տանը · Մինչև 5 զույգ · Վճարում տեղում

Տղամարդկանց
Կանացի

Ովքե՞ր ենք մենք

THE TRACE by Hayrumyants-ը ձեռագործ եվրոպական կոշիկի կոնսիերժ-բուտիկ է՝ առանձնահատուկ դիզայն, բացառիկ կաշի և հարմարավետություն ամեն օրվա համար:

Մենք ընտրում ենք կոշիկ՝ սեզոններից և տրենդներից դուրս, և բերում ենք ընտրված զույգերը ձեր տուն, որ փորձեք ձեր տարածքում՝ ձեր տեմպով:

Անհատական ընտրություն, փորձում տանը և ուշադիր սպասարկում՝ առաջին զրույցից մինչև կատարյալ զույգը:

Որովհետև ոճը նորաձևություն չէ:

FAQ

Ինչպե՞ս է անցնում փորձումը

Ընտրեք մինչև 5 զույգ, ձևակերպեք պատվերը և ընտրեք ժամը: Կզանգենք, կհաստատենք և կբերենք կոշիկը ձեր տուն: Փորձեք հանգիստ, վճարեք միայն այն, ինչ պահում եք:

Որքա՞ն արժե առաքումը

Անվճար է, եթե գնում եք գոնե մեկ զույգ: Եթե ոչինչ չսազի՝ վճարվում է միայն այցը. գումարը երևում է ձևակերպման ժամանակ:

Ինչպե՞ս վճարել

Փորձումից հետո՝ կանխիկ կամ քարտով՝ տերմինալով: Առանց կանխավճարի:

Ի՞նչ է նշանակում «ամրագրված»

Ամեն մոդելից ունենք ընդամենը մի քանի զույգ: Եթե զույգն արդեն ուրիշի պատվերում է, կարող եք ավելացնել ձեզ մոտ — կբերենք, եթե ազատվի մինչև ձեր փորձումը:

Կարելի՞ է վերադարձնել գնումը

Այո, օրենքով՝ 14 օր չկրած զույգի համար՝ պահպանված տեսքով և կտրոնով: Մանրամասները՝ պայմաններում: